Մել Գիբսոնը եւ Վինս Վոնը կնկարահանվեն ոստիկանների դաժանության մասին պատմող թրիլերում
SOCIETYՀոլիվուդյան դերասաններ Մել Գիբսոնը եւ Վինս Վոնը վերստին կմիանան Dragged Across Concrete («Բետոնի միջով քարշ տվածները») քրեական թրիլերին մասնակցելու համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:
Արտիստները կմարմնավորեն գործընկեր ոստիկաններին: Նրանց աշխատանքից ազատում են այն տեսագրության հայտնվելուց հետո, որտեղ նրանք ֆիզիկական ուժի գործադրմամբ ցուցմունքներ են կորզում կասկածյալից:
Ռեժիսորը Ս. Քրեյգ Զալերն Է՝ «Ոսկրե տոմահավկ» կինոնկարի հեղինակը:
2016 թվականին Վինս Վոնը եւ Մել Գիբսոնը միասին աշխատել են «Խղճի մտոք» զինվորական դրաման ստեղծելիս: Գիբսոնը հանդես Է եկել որպես կինոժապավենի ռեժիսոր, իսկ Վոնը կատարել Է գլխավոր դերերից մեկը:
Մել Գիբսոնը որպես դերասան հայտնի Է «Արբեցուցիչ լուսաբաց», «Խիզախ սիրտը», «Մահացու զենք» եւ «Խելակորույս Մաքսը» կինոնկարներից:
Վինս Վոնը խաղացել Է առաջատար գործող անձանցից մեկի դերն «Իսկական խուզարկու» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում: Նա կատարել Է գլխավոր դերը Գաս Վան Սենտի «Պսիխո» ռեմեյքում եւ «Վռնդիչ դռնապանները» կատակերգությունում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



