Լուկաշենկոն առաջարկել Է քրեական գործ հարուցել «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի դեմ
SOCIETY Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 3-ին Մինսկում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը առաջարկել Է քրեական գործ հարուցել «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտի նկատմամբ՝ ռուսական շուկա պարենամթերքի մատակարարումների հետ կապված խնդիրների պատճառով: Հանդիպման առցանց հեռարձակումը հասանելի Է ԲԵԼՏԱ գործակալության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինչ վերաբերում Է սննդամթերքին, ես միայն գլխավորը կասեմ: Ճանաչում եք տարաբնույթ դանկվերտների եւ ուրիշների (…) , մեզ հարկավոր Է ուսումնասիրել հարցը եւ քրեական գործ հարուցել Դանկվերտի նկատմամբ պետությանը վնաս հասցնելու համար»,-ասել Է Լուկաշենկոն:
Անցած տարվա դեկտեմբերին Բելառուսի նախագահը Դանկվերտին քննադատության Էր ենթարկել բելառուսական պարենամթերքի վերաբերյալ բացասաբար արտահայտվելու համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



