Միջերկրական ծով Է մտել ԱՄՆ-ի ավիակիր խումբը՝ «Ջորջ Բուշ»-ի գլխավորությամբ
SOCIETY ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը, որը գլխավորում Է Մերձավոր Արեւելք» ուղեւորվող «Ջորջ Բուշ» ատոմային ավիակիրը, մտել Է Միջերկրական ծովի ջրատարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Ջիբրալթարի լրատվական կայքերը:
ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի վեցերորդ օպերատիվ նավատորմի մամուլի ծառայության տվյալներով՝ նավախմբի կազմում, բացի «Ջորջ Բուշ» ավիակրից, մտնում են «Ֆիլիպին Սի» եւ «Հյու Սիթի» հրթիռային հածանավերը, ինչպես նաեւ «Լաբուն» եւ «Թրաքսթոն» հրթիռային Էսկադրային ականակիրները:
Ենթադրվում Է, որ Միջերկրական ծովի արեւելյան մասում գտնվելու ընթացքում «Ջորջ Բուշ»-ի տախտակամածային օդուժը կմասնակցի ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից Սիրիայում «Իսլամական պետության» թիրախներին հասցվող ավիահարվածներին, ինչպես մինչ այդ անում Էր ավելի վաղ տարածաշրջան ժամանած «Դուայթ Էյզենհաուեր» ատոմային ավիակրի խմբի օդուժը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure



