ԵՄ-ն մտադիր Է կազմակերպել Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողով. Corriere della Sera
INTERNATIONAL NEWSԵՄ-ն մտադիր Է կազմակերպել միջազգային խորհրդաժողով, որը նվիրված կլինի Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտնել Է Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:
«Մենք աշխատում ենք գարնանը միջազգային խաղաղ խորհրդաժողով կազմակերպելու վրա, որի ուշադրության կենտրոնում կլինեն սիրիական հակամարտության կարգավորման հարցերը: Այդ երկրի վերականգնումը հսկայական միջոցներ Է պահանջում, բայց ոչ ոք դրանք չի հատկացնի՝ վստահ չլինելով կայուն ներքին երկխոսության եւ սիրիական բոլոր ուժերի ներկայացուցիչների փոխգործակցության հարցում»,-ասել Է Մոգերինին:
Նա վստահություն Է հայտնել, որ Սիրիայում խաղաղ գործընթացը կարող Է ձեռք բերվել «Բրյուսելի, Մոսկվայի, ՄԱԿ-ի եւ Վաշինգտոնի ուժերի մշտական կոորդինացման դեպքում», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



