Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Ես ստեղծում եմ մի բան, որն իմ երեխաներն էլ կարողանան հանգիստ նայել. Գուրգեն Սարգսյան

LIFE

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Գուրգեն Սարգսյանը, ով վերջին ամիսներին ներկայանում է որպես հեռուստասերիալների ռեժիսոր:

-Գուրգեն, վերջերս Ձեր ուժերն եք փորձում ռեժիսորի մասնագիտությունում ու ըստ արձագանքների դա ստացվում է Ձեզ մոտ: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է կայանում Ձեր գործունեությունը այս բնագավառում:

- Սկիզբը դրվեց «Աբելի քույրը» հեռուստասերիալով: Այն որոշ ժամանակ հեռարձակվելուց հետո Ելենա Արշակյանը ինձ հարցրեց, թե ծանոթ ու վստահելի ռեժիսոր չգիտեմ արդյոք, որպեսզի ռեժիսորի օգնականի աշխատանքով զբաղվի: Այդ ժամանակ առաջարկեցի, որ ինքս փորձեմ ու փաստորեն հաջողվեց: Մեկ շաբաթ անց ռեժիսորի օգնականը փոխարինվեց ռեժիսորի, իսկ հիմա արդեն երկրորդ աշխատանքն ենք անում: Այս տարեսկզբին մեկնարկեց «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալը, որի ռեժիսորի աշխատանքը կրկին Ելենան վստահեց ինձ: Ըստ արդյունքների, Փառք Աստծո, կարողանում եմ արդարացնել ինձ վստահողների սպասելիքները:

-Գուրգեն, հեռուստասերիալներում աշխատած շատ դերասաններ Ձեր անունը տալով նշում են, որ հեշտ ու արդյունավետ է աշխատել դերասան-ռեժիսորի հետ: Այս առումով դուք ի՞նչ կարծիք ունեք:

- Իհարկե, շատ հաճելի է, որ դերասանները իմ հասցեին նման կերպ են արտահայտվել: Բայց ես պետք է ասեմ, որ շատ-շատ բաներ սովորել եմ իմ վարպետից՝ Արմեն Մազմանյանից, ով մեզ սովորեցրել է ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլեւ թե ինչպես է ճիշտ շփվել մարդկանց հետ: Պետք է կարողանալ դերասանի հետ շփվել այնպես, որ առաջին հերթին ինքն իրեն լավ զգա, որ իր խաղացած ցանկացած դրվագում իրեն զգա այնպես, կարծես Ալ Պաչինոյի նման խաղաց: Հարկավոր է դերասանին ոգեւորել, հասկանլ նրա հոգեվիճակը, որպեսզի թե քեզ, թե իրեն հեշտ լինի: Միաժամանկ, դերասաններ էլ կան, որոնց պետք է ասես լավ չէր խաղդ, որպեսզի փորձի ավելի լավ խաղալ: Ռեժիսորը պետք է կազմակերպչական ու հոգեբանական ձիրք ունենա, որպեսզի դերասանները վստահեն իրեն: Գուցե իմ դեպքում իսկապես որոշ նշանակություն ունի այն փաստը, որ ինքս էլ առաջին հերթին դերասան եմ, բայց ես ամեն բան մի կողմ թողած, սիրում եմ դերասաններին, իսկ դա յուրաքանչյուր դերասան յուրաքանչյուր ռեժիսորի պարագայում զգում է:

-Հիմա, երբ այս աշխատանքով եք զբաղված, ի՞նչ կարծիքի եք՝ կադրում, թե կադրից դուրս աշխատելն է հետաքրքիր:

- Արդեն դժվարանում եմ այս հարցին պատասխանել: Եթե առաջ  հետաքրքիր էր էկրաններով երեւալը, ապա հիմա այդ առումով ճանաչված եմ ու բավարարված եմ որպես դերասան: Այժմ ինձ շատ հետաքրքիր է, երբ էկրաններին տեսնում եմ իմ աշխատանքի արդյունքը, բայց առանց ինձ: Ամեն դեպքում, երկուսն էլ շատ եմ սիրում ու կարեւորում: Որախ եմ, որ այս՝ այսպես ասած ցեցն իմ մեջ Ելենան գցեց, քանի որ առաջ ինձ որպես ռեժիսոր չէի պատկերացնում, թեեւ թատրոնում վաղուց էի բեմադրություններ անում:

-Գուրգեն, շատ հեռուստառեժիսորներ կամ պրոդյուսերներ որակապես այնքան էլ չփայլող նախագծերը մեկնաբանում են պայմանների սղությամբ: Հիմա, որպես ռեժիսոր, ինչ եք կարծում, ի՞նչն է պակասում առավելագույնս ներկայանլու համար:

-  Կարծում եմ, որ պայմանների սղությունը որակի հետ կապ չունի: Երբ կա ցանկություն բարձր որակ ստանալու, ապա դա քո առողջության ու գումարի հաշվին էլ կանես: Ամեն դեպքում, մեր թիմն այդպես է աշխատում: Մենք կարող ենք մինչ լուսադեմ աշխատել ու չտրտնջալ: Օրեր առաջ անգամ ծննդյանս օրը ես կես ժամով չկարողացա գնալ տուն, քանի որ այդ պահին աշխատանքն ավելի կարեւոր էր: Ես գոհ եմ մեր արդյունքից, կարծում եմ՝ լավ գործ ենք անում:

-Այսօր դերասաններից շատերի մտահոգությունը ռեժիսորների ու պրոդյուսերների կողմից դերասանների ընտրությունն է: Չդերասանների մասնակցությունը անգամ շատերին հունից հանում է: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք Ձեր նախագծի դերասաններին ընտրում:

- Ես ու Ելենան հենց սկզբից եկանք համաձայնության, ըստ որի մեր նախագծերում խաղալու են պրոֆեսիոնալ դերասաններ, եթե խոսքը գլխավոր դերակատարների մասին է: Թեեւ ես փորձում եմ կադրում խոսք ունեցող դերասաններին ընտրելիս եւս հիմնվել պրոֆեսիոնալության վրա: Դերասանի խոսքն ուրիշ է, նրա ասածն ավելի օրգանական է, քան սովորական մարդունը:

-«Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալի թեման երեխան է, ով անպաշտպան է, նրա հետ կապված պատմությունը կարող է անգամ հուզել հեռուստադիտողին: Միաժամանակ՝ կա կարծիք, որ մեր հեռուստադաշտում դիտմամբ են ընտրվում նման դրամատիկ սյուժեներ, քանի որ այդ նախագծերը դիտում են ապահովում: Ի՞նչ կասեք քննադատություններին, որոնցում շեշտվում է, թե միայն «լացացնող» գործերով են փորձում վարկանիշ ունենալ:

- Որքան էլ լացացնելը, թեման ու վարկանիշը կարեւոր լինի, միեւնույն է, ինձ համար շատ կարեւոր է տվյալ նախագծի ասելիքը: Ես ստեղծում եմ մի բան, որ հենց իմ երեխաներն էլ կարողանան հանգիստ նայել, իմ ամենամեծ անալիզը հենց իմ երեխաներն են: Կոնկրետ մանկատան թեման ինձ համար շատ կարեւոր է: Գուցե իրականում դաժան դայակներ չկան, բայց դա ցույց տալով, կարող ենք շատ ծնողների հետ պահել իր երեխային մանկատուն հանձնելու մտքից: Ես էլ, սցենարիստն էլ փորձում ենք շեշտը դնել ասելիքի, լավ քարոզի վրա: Ես վստահ եմ, որ կարելի է անել լավ ֆիլմ ու լավ վարկանիշ ունենալ, ինչի արդյունքը տեսնում եմ «Եթե գտնեմ քեզ»-ում:

-Գուրգեն, առաջիկայում Ձեզ էկրաններին չե՞նք տեսնի:

- Իմ հեռուստասերիալում հաստատ չեմ նկարահանվի, որովհետեւ այդպես սխալ կլինի՝ դերասանին ռեժիսոր է պետք: Իսկ առհասարակ, ինքս էլ հիմա այնքան հակված չեմ սերիալում խաղալ, բայց լավ առաջարկի դեպքում, չի բացառվում:

-Թատրոնային գործունեությունը չի՞ տուժում այս շրջանի Ձեր գերզբաղվածությունից:

- Ոչ մի դեպքում չեմ թողնի, որ թատրոնը տուժի կամ երկրորդ պլան մղվի: Ես կարողանում եմ համատեղել ու ամեն բան անել, որ երկու դեպքում էլ լավ արդյունք ստացվի:

-Արդյունքում ընտանի՞քն է տուժում:

- Այո, այ ընտանիքը տուժում է: Երեխաները մեկ-մեկ դժգոհում են, բայց իմ գերզբաղվածությունը նաեւ նրանց բարեկեցիկ կյանքի համար է: Ընտանիքիս հարցում բախտս բերել է, ես ունեմ հրաշալի կին ու երեխաներ, ովքեր ինձ շատ լավ են հասկանում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan