Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Բելառուսը դո՞ւրս է գալիս ԵՏՄ–ից և ՀԱՊԿ–ից. Մոսկվան սադրո՞ւմ է, թե սպառնում

INTERVIEW

Մեր հյուրն է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը

– Երեկ ռուսական մամուլում լուրեր տարածվեցին, որ Բելառուսը կարող է դուրս գալ ԵՏՄ–ից, ՀԱՊԿ–ից, նաև Ռուս–բելառուսական միութենական պետությունից: Այս լուրերն ի՞նչ հիմքեր ունեն: Ռուս–բելառուսական հարաբերություններն այդքան լարվա՞ծ են:

– Ես չգիտեմ, թե այդ լուրերը որքանով են հաստատ, բայց այն, որ Լուկաշենկոյի կառավարման վերջին 15–20 տարիներին և հատկապես վերջին մի քանի տարում Բելառուսը մեկ անգամ չէ, որ այս հարցերում շանտաժի է դիմում` ակնհայտ է: Արդյո՞ք դա կհանգեցնի լուրջ քայլերի, այս պահին դժվար է ասել: Բացի այդ կցկտուր տեղեկատվությունը, այլ բան առայժմ հայտնի չէ:

– Բայց այս անգամվա սրացումն ունի ավելի շատ տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական բաղադրիչ:

– Կարծում եմ` առավել կարևորը տնտեսական բաղադրիչն է: Գիտեք, կա էներգակիրների հետ կապված լուրջ խնդիր: Ու տնտեսական այս բաղադրիչին ածանցվում է նաև քաղաքականը:

– Regnum–ը, որը և այդ տեղեկությունը հրապարակել էր, կարծիք էր հայտնել, որ ռուսական կողմը ըմբռնումով կմոտենա Բելառուսի ցանկությանը՝ լինել անկախ, ինչպես «եղբայրական Ուկրաինան»: Իսկ թե Մոսկվան ինչպես է վերաբերում «եղբայրական Ուկրաինային», հայտնի է: Սա կարո՞ղ է սպառնալիք լինել ռուսական կողմից:

– Իրականում այս պահին որևէ լուրջ հայտարարություն կամ քայ չենք տեսնել: Ուստի դեռևս շուտ է հեռու գնացող կանխատեսումներ անել:

– Մի քանի օր առաջ ռուսական կողմը ռուս–բելառուսական սահմանին սահմանային գոտի ստեղծելու հրահանգ է տվել:

– Ես չգիտեմ` դա պատասխան, թե նախաձեռնող քայլ է, բայց դա մտնում է այն լարվածության ընդհանուր տրամաբանության մեջ, որն այս պահին կա Մինսկի և Մոսկվայի միջև:

– Դուք էլ նշեցիք, որ այդ լարվածությունը գոյություն ունի երկար տարիներ, բայց մինչ օրս Մոսկվան նման քայլի չի դիմել:

– Այս պահին պետք է հաշվի առնել, որ Բելառուսն ավելի խոցելի է, քան նախկինում:

– Ի դեպ, ռուսական մամուլում մի թեզ է շրջանառվում, որ սա Արևմուտքի ցանկությունն է` դեպի իրեն քաշել Բելառուսը, ինչպես եղավ Ուկրաինայի դեպքում:

– Այդ տարբերակը հավանական չեմ համարում, որովհետև Բելառուսը Ռուսաստանի հետ այնպիսի սերտ կապերով է կապված, ինչը հետխորհրդային շրջանում Ուկրաինայի դեպքում երբեք չի եղել: Ու բավականին վտանգավոր կլինի, եթե Լուկաշենկոն փորձի նման քայլերի գնալ:

– Եթե, այնուամենայնիվ, Բելառուսը դուրս գա ԵՏՄ–ից, ՀԱՊԿ–ից…

– Դրանք շատ լուրջ քայլեր են: Ու այս պահին հարց է` արդյո՞ք այդ ամենը ընդամենը տեղեկատվական արտահոսք չէ:

– Ամեն դեպքում, տարեվերջին Բելառուսը չմասնակցեց ՀԱՊԿ–ի գագաթաժողովին, չստորագրեց Մաքսային օրենսգիրքը:

– Այո, բայց արդեն քանի տարի է` ռուս–բելառուսական հարաբերություններում համակողմանի շանտաժը նորմալ պրակտիկա է:

– Բայց արդյո՞ք այդ կառույցների ապագան հարցականի տակ չի դրվում` հաշվի առնելով նաև Ղազախստանի խնդիրը, որը նույնպես, մեղմ ասած, տարաձայնություններ ունի:

– Այդ բոլոր կառույցների ապագան կախված է միայն և միայն Ռուսաստանի ցանկությունից: Եթե Ռուսաստանը ի վիճակի է և ցանկություն ունի այդ կառույցները պահելու՝ կպահի: Իսկ անդամակցության հարցը կապված է ՌԴ–ի հետ նույն բլոկում գտնվելու կոնկրետ երկրների հարաբերություններից կամ շահագրգռություններից: 

– Իսկ սա կարո՞ղ է հենց Ռուսաստանի կողմից քայլ լինել` վերակազմավորելու այդ կառույցները:

– Չեմ կարող ասել, քանի որ որևէ քայլ, բացի կցկտուր տեղեկատվությունից չկա:

Արփի Սահակյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan