Apple-ն սկսում Է iPhone 6s-ի եւ iPhone 6s Plus-ի վաճառքները
SOCIETYApple-ի հերթական նորույթները՝ iPhone 6s-ը եւ iPhone 6s Plus-ը, վաճառքի կհանվեն արդեն սեպտեմբերի 25-ին, սակայն առայժմ դրանք ձեռք բերել կարող են միայն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Կանադայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոնկոնգի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի, Պուերտո Ռիկոյի եւ Սինգապուրի բնակիչները:
Սմարթֆոնների վաճառքներն Apple-ի մանրածախ խանութներում կսկսվեն տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ից: Նորույթները մատչելի կլինեն չորս գույներով. ոսկեգույնին, արծաթագույնին եւ «մոխրագույն տիեզերք» գույնին ավելացել Է «վարդագույն ոսկի» պատյանը: iPhone 6s-ի արժեքն Ամերիկայում սկսվում Է 649 դոլարից, iPhone 6s Plus-ինը՝ 749 դոլարից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



