Համբուրգի նավահանգստում հայտնաբերվել է ավելի քան 700 կիլոգրամ կոկաին
INTERNATIONAL NEWSՀամբուրգի նավահանգստի մաքսային ծառայության աշխատակիցները բեռնարկղնրից մեկում հայտնաբերել են 717 կիլոգրամ կոկաին, ինչը վերջն 7 տարում առգրավված թմրանյութի ռեկորդային խմբաքանակ է, հաղորդում Spiegel–ը։
Թմրանյութով բեռնարկղը Կարիբյան ծովի՝ Հոլանդիային պատկանող Կյուրասոա կղզուց ժամանած նավի վրա է հայտնաբերվել։ Փաստաթղթերում որպես ուղեւորության վերջնակետ նշված է Հոլանդիան։
Մաքսավորների խոսքով, թմրանյութի նման քանակի շուկայական արժեքը կարող է կազմել 145 միլիոն եվրո։ Կոկաինը պատկանում է միջազգային մակարդակով գործող խոշոր հանցավոր խմբավորմանը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



