Օբաման եւ Ցիպրասը քննարկել են գաղթականների խնդիրը, Կիպրոսը եւ հունական բարեփոխումները
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է անցկացրել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ, երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպա գաղթականների ներհոսքի հետ կապված ճգնաժամը, հունական բարեփոխումները, ինչպես նաեւ Կիպրոսի խնդիրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը¨:
«Նախագահը Ցիպրասին շնորհավորել է սեպտեմբերի 20-ին Հունաստանում անցկացված ընտրություններում նրա կուսակցության հաջողության առթիվ: Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգները համագործակցություն Է ակնկալում Հունաստանի նոր կառավարության հետ, քանի որ նա Է ընդունում եւ իրագործում անհրաժեշտ այն բարեփոխումները, որոնք թույլ կտան վերադառնալ աճին եւ կայունության հասնել եվրոգոտում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախագահ Օբաման նաեւ խոստացել է Հունաստանին եւ ամբողջ Եվրամիությանը՝ համատեղ լուծել Եվրոպա փախստականների ու միգրանտների ներհոսքի խնդիրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



