Հերմինե Նաղդալյանը լծվել է որդու համար նոր պաշտոն ստեղծելու գործին. «Ժամանակ»
SOCIETY«Ժամանակ» թերթը գրում է. «Հինգշաբթի օրը կառավարությունը հավանություն տվեց Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդի հաստիք ստեղծելու նախագծին: Օրերս մենք տեղեկացրել էինք, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լծվել է որդու՝ Հրանտ Աբաջյանի համար նոր պաշտոն ստեղծելու գործին և ցանկանում է որդուն տեսնել կարևոր պաշտոնում։
Փաստորեն, նրա ջանքերն ապարդյուն չեն անցել։ Մեզ հասած տեղեկություններով՝ հենց նրա որդին էլ կզբաղեցնի նորաստեղծ պաշտոնը։ Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդի նստավայրը լինելու է Պեկինը։
Ի դեպ, Հերմինե Նաղդալյանը օրերս հաստատել էր, որ իր որդին՝ Հրանտը, ապրում և սովորում է Չինաստանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



