Դատարանը բավարարեց դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով պաշտպանների միջնորդությունը
SOCIETYՇենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ անգամ անընդմեջ հետաձգվեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով դատավարությունը՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ: «Արմենպրես»- հաղորդմամբ` ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի պաշտպաններ Վարդուհի Էլբակյանն ու Արա Ղազարյանը միջ նորդություն ներկայացրին իրենց տրամադրել գործում առկա նյութերը լազերային սկավառակների պատճենների տեսքով, այդ թվում՝ Բարսեղյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, կաշառքի նմանակում օպերացիան և առկա մյուս ապացույցները:
Դատարանը բավարարել է միջնորդությունը և որոշել է նյութերը տրամադրել պաշտպանական կողմին:
Դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 9-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



