Երբ դիետոլոգը խորհուրդ տվեց ուտել ՍԱ, ես շատ զարմացա, բայց օրգանիզմս շուտով շնորհակալություն հայտնեց
PHOTOՁեզ ենք ներկայացնում հավի քարաճիկի օգտակար հատկությունները:
Հավի քարաճիկի օգտակարությունը
1. Բնական սորբենտ
Ժողովրդական բժշկության մեջ հավի քարաճիկը պատվավոր տեղ ունի: Այն օգտագործում են թունավորումների և մարսողական այլ խնդիրների դեպքում՝ օրգանիզմից տոքսինները հանելու և ստամոքսահյութի արտադրությունը նորմալացնելու համար: Սա ոչ միայն դիետիկ սնունդ է, այլև բնական սորբենտ: Ի տաբերություն հակաբիոտիկների՝ հավի չորացրած քարաճիկի փոշին չի սպանում աղիների միկրոֆլորան և խնդիրը կատարում է առանց օրգանիզմը վնասելու:
2. Աճի խթանիչ
Ցինկը հավի քարաճիկի մեջ իսկապես արժեքավոր է: Օրգանիզմում ցինիկի պակասը հանգեցնում է իմունային համակագի խանգարման, իսկ հավի քարաճիկը ամրացնում է իմունիտետը:
Ոսկրային հյուսվածքի ձևավորման և ամրապնդման համար ցինկն անհրաժեշտ է, ուստի խորհուրդ է տրվում երեխաներին ավելի հաճախ տալ հավի քարաճիկ: Կարելի է կյանքի առաջին տարիներից՝ սկսած մեկ տարեկանից:
Ցինկը նաև ամրացնում է մազերն ու եղունգները:
3. Երիտասարդացնող միջոց
Հավի քարաճիկում սպիտակուցի մեծ պարունակությունն ապահովում է արագ նյութափոխանակություն, իսկ սելենը դանդաղեցնում է ծերացման գործընթացը և կանխում է ուռուցքների առաջացումը: Սելենը նպաստում է տասնյակ հորմոնների և ֆերմենտների ձևավորմանը, այն պակաս կարևոր չէ վահանաձև գեղձի աշխատանքի համար, քան յոդը:
Օգանիզմում սելենի ճիշտ հավասարակշռությունը մեծացում է կյանքի տևողությունը: Հավի քարաճիկով ուտեստները կօգնեն երիտասարդ և առողջ մնալ երկար տարիներ:
4. Վիտամինների պահոց
Դա ավիտամինոզի դեմ ձմեռային պայքարի անփոխարինելի միջոց է: Բացի դրանից՝ հավի քարաճիկը հարուստ է վիտամին B9-ով՝ ֆոլաթթվով: Այն նպաստում է բջիջների արագ վերականգնմանը և կիսվելուն՝ ապահովելով օգանիզմի բոլոր հյուսվածքների աշխատանքը:
Այս մթերքը պարունակում է պղինձ, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, մանգան: Հավի քարաճիկ օգտագործել խորհուրդ է տրվում անեմիայով տառապողներին, քանի որ շատ երկաթ է պարունակում:
5. Դեղ երիկամների համար
Հավի քարաճիկը նպաստում է երիկամների աշխատանքին: Սակայն կա հավի քարաճիկի պատրաստման յուրահատուկ ձև, որը այն կվերածի բուժական միջոջի:
Անջատում են թաղանթը, որը կա հավի քարաճիկի վրա, այն չորացնում են, մանրացնում մինչև փոշի դառնա, որն է երիկամների քարերի լուծման միջոց է:
Հավի քարաճիկի պատրաստման տարածված սխալ է չիմանալը, թե որքան եփել:
Երիտասարդ հավի քարաճիկը պատրաստ կլինի 40 րոպե անց, իսկ հասուն կամ ծեր հավինը՝ 2 ժամ հետո:
Որակյալ ենթամթերք գնելիս ուշադրություն դարձրեք, որ այն պետք է լինի մաքուր և փայլուն: