Մարջան Ավետիսյանի եւ Գոռ Հակոբյանի շնորհավորանքը Անի Երանյանի ծննդյան առիթով
PHOTOՀայտնի դերասանուհի Անի Երանյանը այսօր՝ փետրվարի 4-ին, նշում է ծննդյան 26-ամյակը։ Դերասանուհին Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկար, որում ծննդյան առիթով շնորհավորում է ինքն իրեն։
Թե ինչպես է Անին անցկացնելու ծննդյան տարեդարձը, դեռեւս հայտնի չէ, սակայն կիսգիշերն անց արդեն հասցրել է լսել բազմաթիվ շնորհավորանքներ։ Անիին շնորհավորել են նաեւ «Ֆուլ Հաուս» սիթքոմից իր գործընկերները՝ սիրված դերասաններ Մարջան Ավետիսյանը եւ Գոռ Հակոբյանը։
«Ձագուկ ջան ծնունդդ շնորհավոր։ Միշտ երջանիկ լինես»,- դերասանուհին այսպիսի մաղթանք է հղել Անիին։
Գոռը նույնպես հրապարակել է իր եւ Անիի համատեղ լուսանկարը, որի մեկնաբանության մեջ գրել է.
«Շնորհավոր ծնունդդ, իմ լավ ընկեր։ Մաղթում եմ, որ լինես միշտ առողջ, լինես երջանիկ, իսկ մնացածը խանութից կգնես, Անի ջան»,- շնորհավորել է Գոռը։
Հիշեցնենք, որ սիթքոմի դերասանական կազմը պատրաստվում է «Ֆուլ Հաուսի»-ի 6-րդ եթերաշրջանին, որում նոր կերպարներին կմարմնավորեն Հայկ Պետրոսյանն ու Թամարա Պետրոսյանը։