ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
SOCIETYՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները փետրվարի 3-ին, ժամը 20.10-ին, օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1985 թ. ծնված Թենգիզ Գ.-ին, որը 2014 թ. օգոստոսի 12-ից ՌԴ Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 160 հոդվածի 2-րդ մասի /յուրացում կամ վատնում/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատա րելու համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



