Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայկ Պետրոսյանը «Ֆուլ հաուսում» խաղալու մասին

PHOTO
Tert.am-ը գրում է.
 
«Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանում հանդես կգա նաև դերասան Վարդան Պետրոսյանի որդին՝ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը: Նա մարմնավորելու է պատգամավորի տղայի: Ըստ կերպարի՝ սիրային եռանկյունի է ձևավորվելու Հայկի, Միհրանի և Արփիի հերոսների միջև: Tert.am Life-ը դերասանի հետ խոսել է «Ֆուլ հաուսում» մասնակցության, ակնկալիքների, առաջիկա ներկայացման և ոչ միայն այդ ամենի մասին:
 
-Հայկ, որպես դերասան՝ առաջին անգամ եք ներկայանում հեռուստատեսային նախագծում: Ինչո՞վ հետաքրքրեց Ձեզ այս առաջարկը:
 
- Ես երբեք սիթքոմերի երկրպագու չեմ եղել՝ լինի հայկական, ամերիկյան, թե այլ երկրի արտադրության, սակայն  «Ֆուլ հաուսը» Հայաստանի հեռուստատեսային պատմության մեջ լավագույն սիթքոմն է: Դա վկայում են թե´ ռեյթինգները, թե´ նկարահանման որակն ու հումորները: Սա չեմ ասում, որովհետև նկարահանվելու եմ, պարզապես այսքան ժամանակ ավելի լավը չեմ տեսել:
 
Կարծում եմ՝ կարող եմ շատ բան սովորել: Ինձ համար սա փորձ ձեռք բերելու հնարավորություն է՝ թե´ նկարահանման, թե բեմական, որովհետև «Ֆուլ հաուսը» նաև ներկայացումներ է ունենում:
 
 
-Ի՞նչ կերպարով եք ներկայանալու:
 
- Պատգամավորի տղա է, ով սիրահետելու է Լիկային: Կերպարի բնավորության, շարժուձևի վրա դեռ աշխատում ենք, որպեսզի այն լիարժեք լինի:
 
Մեր հասարակության մեջ ընդունված է, որ պատգամավորի տղան պետք է լինի լկստված, կարճ ասած՝ «պոռճ»: Կերպարս կունենա իր միջավայրի ազդեցությունը, սակայն հիմա չեմ կարող հստակ ասել, թե ինչպիսին կլինի:
 
-Տևական ժամանակ է՝ ներկայացումներ եք խաղում, նկարահանվել եք նաև «Կյանք ու կռիվ» ֆիլմում, սակայն հեռուստատեսային նախագծերում մինչև հիմա չեք ներկայացել: Պատճառն առաջարկների պակա՞սն է, թե՞ Ձեր չափորոշիչներին անհամապատասխան առաջարկներ ստանալը:
 
-Ճիշտն ասած, բավականին շատ եմ ստացել առաջակներ, ուղղակի չեմ համաձայնել: Պատճառը պայմանավորված է եղել կա´մ դերով, սցենարով, կա´մ իմ զբաղվածությամբ: Հիմնականում ինձ բավականին հետաքրքիր առաջարկներ են արել: Հիմա էլ եմ զբաղված, բայց մի կերպ պիտի հասցնեմ:)
 
 
-Ի դեպ, առաջիկայում ներկայացում ունեք: Նոր ծրագրո՞վ եք ներկայանալու:
 
- Փետրվարի 14-ին Տիկնիկային թատրոնում ներկայանալու եմ «Սուրբ Վալենտի՞ն, ո´չ, Սուրբ Սարգիս» ծրագրով: Համերգային ֆորմատով եմ ներկայանալու, կլինեն նաև սքեթչեր: Երեկոյի հատուկ հյուրը Սևակ Ամրոյանն է, առանձնահատուկ հյուրը՝ Սոնա Ռուբենյանը:) Իմ կողմից շատ սիրելի արտիստներ են, ովքեր բախտի բերմամբ նաև իմ ընկերներն  են:
 
Բացի այդ, հրավեր ենք ստացել «Եթե ես լինեի պապա» ներկայացմամբ մասնակցել Բելառուսում կայանալիք փառատոնի:
 
 
Մարտի 8-ին և 9-ին ևս հանդես կգամ Տիկնիկայինում: Հավանաբար, Շառլ Ազնավուրի երգերը կներկայացնեմ: Ենթադրում եմ, որ սեպտեմբերին նոր ներկայացում կունենամ: Սցենարը, գրեթե, պատրաստ է: Աշխատանքային վերնագիրն է՝ «Լավը, վատը, ճիշտը»: Ինձ մոտ ամբողջ տարին արդեն պլանավորված է:
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards