Ամերիկացի դատավորը ժամանակավորապես կասեցրել է միգրացիայի վերաբերյալ Թրամփի հրամանագիրը
INTERNATIONAL NEWSԱՄՆ Սիեթլ քաղաքի դաշնային դատավոր Ջեյմս Ռոբարթը ժամանակավորապես կասեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներդրված միգրացիոն սահմանափակումները մուսուլմանական մեծամասնությամբ 7 երկրների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNN-ը, որոշման մեջ դատավորը շեշտել է, որ կառավարության ներկայացուցիչների այն պնդումները, թե դաշնային դատավորներն իրավասություն չունեն կասե ցնելու համար նախագահի հրամանագիրը, հիմնավոր չեն:
Նախորդ շաբաթ Թրամփի ստորագրած համապատասխան հրամանագիրը երկրում մեծաքանակ ցույցերի պատճառ էր դարձել: Կասեցվել էին շուրջ 60 հազար ամերիկյան վիզաներ: ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատրաստվում է բողոքարկել դատավոր Ռոբարթի որոշումը:
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89



