«Այո, ընտրյալ ունեմ, նա ռեժիսոր է». Քրիստինա Կարապետյան (լուսանկարներ)
PHOTOLife.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Քրիստինա Կարապետյանը: Երիտասարդ դերասանուհու հետ խոսել ենք ոչ միայն աշխատանքային գործունեության, այլեւ անձնական կյանքի մասին:
-Քրիստինա, հեռուստադիտողը Ձեզ ճանաչում է տարբեր նախագծերից, սակայն հիմա կարծես թե ավելի պասիվ եք գործում. Ինչո՞վ է դա պայմանվորված:
- Հեռուստատեսությունում պասիվ գործունեությունս կապված է ապագայում ավելի գունեղ ու լայն գործունեության հետ:
-Այժմ ներկայանում եք «Կյանքը շարունակվում է» նախագծում. Մի փոքր կպատմե՞ք այս աշխատակազմում Ձեր գործունեության մասին:
- Քանի որ առաջին քայլերս եղել են Հանրային հեռուստատեսությունում, մեծ սիրով ընդունեցի «Կյանքը շարունակվում է» նախագծում աշխատելու առաջարկը: Հաճելի է, երբ աշխատում ես պրոֆեսիոնալների հետ՝ ջերմ ու հաճելի աշխատանքային մթնոլորտում:
-Եթե հեռուստասերիալներում դերասանն իր կերպարը ժամանակի հետ է զարգացնում ուիր կերպարը «մարսելու» համար երկար ժամանակ է ունենում, ապա այս նախագծումդերասանը պետք է կարողանա արագ կերպարանափոխվել: Դժվար չէ՞ այդ ընթացքը:
- Դերասանի աշխատանքն էլ կայանում է նրանում, որ մասնագիտական հմտությունների շնորհիվ կարողանա ճիշտ կողմնորոշվել եւ հաղթահարել բարդությունները: Այս նախագծում կերպարի վրա աշխատելը հեշտ է այն առումով, որ հնարավորություն ունես սցենարին ծանոթանալ ամբողջությամբ, հասկանալու եւ ստեղծելու կերպարի բնավորությունը:
-Այժմ այլ ծրագրեր չունե՞ք՝ գեղարվեստական ֆիլմերի, թատրոնի հետ կապված:
- Թատրոնում աշխատելու եւ այլ նախագծերում հանդես գալու ծրագրեր, իհարկե, կան, բայց մանրամասները պարզ կլինեն այն ժամանակ, երբ աշխատանքները կյանքի կկոչվեն: Հիմա կոմերցիոն մի քանի ներկայացումներում զբաղվածություն ունեմ:
-Քրիստինա, Ձեզ արդեն շատերն են ճանաչում, սակայն չգիտեն Ձեր անցած ճանապարհիու կադրից դուրս կյանքի մասին: Այս առումով կկիսվե՞ք մեր ընթերցողների հետ:
- Անցած ճանապարհս հետաքրքիր է ու շատ լուսավոր, իսկ կադրից դուրս մարդ եմ, ով սիրում է կյանքը, սիրում է մարդկանց եւ սիրված է:
-Հանրային մարդիկ մշտապես ուշադրության կենտրոնում են նաեւ իրենց անձնական կյանքով: Ընտրյալ ունե՞ք:
- Այո, ընտրյալ ունեմ, նա ռեժիսոր է: Մենք մի բնագավառից ենք, սակայն սիրո համար բնագավառը կապ չունի: Անձնական կյանքիս մասին շատ խոսել չեմ սիրում:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան