Հյուրատներն ընդգրկվեցին հարկման արտոնյալ համակարգ
SOCIETYԶբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերին հնարավորություն ընձեռվեց գործունեություն իրականացնել նաև ընտանեկան ձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում: Այդ նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացում կատարեց «Հարկերի մասին» ՀՀ օրենքում:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ նախագծով սահմանվում է` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ կարող են համարվել նաև «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 1-ին հավելվածով հաստատված ցանկի 13-րդ կետով նախատեսված` զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը:
Ըստ Խաչատրյանի` խնդիրը նրանում է, որ զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությունը հիմնականում իրականացվում է ընտանիքի անդամների միջոցով, մինչդեռ նշյալ գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերը հնարավորություն չունեն համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ և օգտվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների համար նախատեսված հարկային արտոնություններից: Ընդ որում, նշյալ խնդիրը բարձրացվել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստի ընթացքում:
«Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է փոքր և միջին ձեռնարկատիրության համար բարենպաստ հարկային միջավայրի ստեղծմանը»,- ասաց նախարարը:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
4
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
5
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market



