Կայացել է ՀՀՇ վարչության նիստը, կայացվել է վերջնական որոշում
SOCIETY«Հայոց համազգային շարժում» վարչության նիստում այսօր վարչության անդամների 11 ձայներով քվեարկությամբ որոշվել է , որ ՀՀՇ-ն միանում է «Ծառուկյան դաշինքին», իսկ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը` Կենտրոնից առաջադրվում է նույն դաշինքի կողմից: Այս մասին Tert.am–ին հայտնեց կուսակցության վարչության անդամ, գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը:
Նշենք, որ կուսակցության վարչությունը բաղկացած է 12 հոգուց, և ավելի վաղ Կարեն Կարապետյանը նշել էր, որ վարչության անդամներից այս դաշինքին միանալուն դեմ է միայն Ալեքսանդր Արզումանյանը, ով նաև կուսակցության հանրապետական խորհրդի նախագահն է:
Այսինքն` վարչության անդամ Ալ. Արզումանյանը չի քվեարկել և նիստին չի մասնակցել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



