Հայ աստղեր, ովքեր բոլորից թաքցրել են իրենց ամուսնության մասին լուրերը. լուսանկարներ
PHOTOԹեև ամուսնությունը կյանքի այն ամենակարևոր իրադարձությունն է, որի մասին ցանկանում ես ի լուր աշխարհի բարձրաձայնել, սակայն աստղերի մեջ կա միտում չհրապարակել իրենց ամուսնության մասին լուրը: Միգուցե երկրպագուներ և երկրպագուհիներ կորցնելու խնդիր ունեն, կամ պարզապես չեն ցանկանում հանրայնացնել իրենց անձնական կյանքը, այնուամենայնիվ, նրանք լինելով հայտնի մարդիկ, նրանց կյանքի կարևոր իրադարձությունները նույնպես շուտ են բացահայտվում: Wedding.am-ը ներկայացնում է հայ աստղերի, ովքեր բոլորից փորձել են թաքցնել իրենց ամուսնանալու մասին փաստը կամ չեն հրապարակել հարսանեկան լուսանկարներ:
Արամե և Աննա
Թեև այս զույգը չէր թաքցնում իրենց հարաբերությունները, և նույնիսկ հայտնել էին իրենց հարսանիքի մասին, սակայն Արամեի հայրիկի անժամանակ մահվան հետ կապված, նրանք բոլորից գաղտնի, առանց մեծ խնջույքի գրանցեցին իրենց միությունը:
Խորեն Լևոնյան և Լիկա Մեսրոպյան
Այս զույգի միության և ամուսնության մասին լուրերը անակնկալի բերեցին բոլորին: Քանի որ միջև այդ ոչ ոք նույնիսկ չէր էլ լսել, որ նրանք միասին են, և ահա 2013-ի հոկտեմբերին տարածվեցին նրանց` քաղաքից դուրս կազմակերպված հարսանիքի լուսանկարները:
Գարիկ Պապոյան և Մարիանա
Նույնական պատմություն էր նաև հումորիստ Գարիկ Պապոյանի և նրա կնոջ ամուսնության հետ կապված: Քանի որ զույգը փորձել է գաղտնի պահել սիրային հարաբերությունները` հեռու մնալով տեսախցիկներից ու լրագրողներից, եւ պսակադրության օրը նույնպես բոլոր ներկաներին արգելված է եղել տեսալուսանկարահանել միջոցառումը: Եվ նրանց հարսանիքից մեկ տարի անց միայն երկրպագուները տեսան նրանց հարսանիքի լուսանկարները:
Դավիթ Թուջարյան
2013-ին նաև հայտնի դարձավ, որ իր ընտրյալի հետ գաղտնի ամուսնացել է երգիչ Դավիթ Թուջարյանը, ով առավել հայտնի է որպես Սասունցի Դավիթ:
Սարո Թովմասյան և Տաթևիկ
Երգիչ Սարոյի ամուսնության մասին լուրը բոլորը իմացան երգչուհի Նանայի միջոցով, ով ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել` գրելով «Ես, Սարոն և Սարոյի կինը` Տաթոն»: Երգիչը երկար ժամանակ գաղտնի էր պահում իր կնոջ և դստեր լուսանկարը, սակայն Wedding.am-ը օրերս հրապարակեց նրանց լուսանկարները:
Քրիստինե Պեպելյան և Արամ
Քրիստինե Պեպելյանի ամուսնությունից շատ քիչ տեղեկություն կա: Հայտնի է, որ Քրիստինեն ամուսնության օրը չի կրել հարսի զգեստ, իսկ ամուսնու ինքնությունը նախընտրում չբացահայտել՝ նշելով, որ դա միայն իր անձնական գործն է և ոչ լրատվամիջոցների:
Սոնա Շահգելդյան
Այն, որ Սոնա Շահգելդյանի ամուսնության մասին լուրերը տարածվեցին վերջերս, սակայն դեռևս հրապարակված չեն նրա ամուսնու և հարսանիքի լուսանկարները:
Էմմի
Երգչուհի Էմմին անձամբ հայտնեց, որ ամուսնացել է, սակայն սահմանափակվեց միայն այդքանով: Հետո մամուլում հայտնվեցին նրա հղիության մասին լուրերը: Իսկ այժմ հայտնի է, որ երգչուհի որդի է ունենալու: Նա իր էջում պարբերաբար հրապարակում է ամուսնու «լուսանկարները», սակայն ամբողջական նրան ոչ ոք չի տեսել: