Լոռիում հարսանիքի շտապող ավտոշարասյունն 3 ժամից ավելի արգելափակվել է ձյան մեջ
SOCIETYՏաշիրի տարածաշրջանում հարսանիքի շտապող ավտոշարասյունն այսօր՝ փետրվարի 4-ին, ժամը 12:40-ին արգելափակվել է ձայն մեջ:
Կաթնառատ-Տաշիր ճանապարհը ձնաբքի պատճառով փակվել է, ինչի պատճառով հարսանեկան արարողության շտապող շուրջ 40 ավտոմեքենա չի կարողացել առաջ շարժվել: Հարսանքավորներն ստիպված են եղել սպասել, մինչեւ օգնության կհասնեն փրկարարները: Խցանված մեքենաները ձյան հաստ շերտից ազատելու համար փրկարարները մեծ ջանքեր են գործադրել. շարասյան ճանապարհը բացելու համար օգտագործվել է ձյուն մաքրող տեխնիկա:
Երեք ժամից ավելի արգելափակման մեջ մնացած մեքենաներին հաջողվել է շարունակել ճանապարհը միայն 16:00-ից հետո:



1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



