Չամիչի «հրաշագործությունների» մասին
PHOTOԴեռևս վաղ ժամանակներում գիտնականները ուսումնասիրել և բացահայտել են չամիչի օգտակար և բուժիչ հատկությունները:
Չամիչն ամրապնդում է նյարդային համակարգը, օգտագործվում է որպես հանգստացնող միջոց: Չամիչի մեջ առկա են մեծ քանակությամբ պրոտեիններ, թիամին և նիացին, ճարպեր, ինչպես նաև բազմաթիվ հանքային աղեր:
Օգտակար հատկությունների շնորհիվ չամիչն ամրապնդում է թոքերը, սիրտը, նյարդային համակարգը: Եփած չամիչը և սոխի հյութն օգտակար են հազի, մրսածության, կոկորդի հիվանդությունների ժամանակ:
Բժիշկները խորհուրդ են տալիս չամիչ ուտել անեմիայի և ընդհանուր թուլության ժամանակ, տենդի և աղիքային համակարգի խանգարումների ժամանակ, ինչպես նաև սրտի և երիկամների հիվանդությունների ժամանակ:
Գիտնականները խորհուրդ են տալիս չամիչ շատ օգտագործել նրանց, ովքեր ցանկանում են ամրապնդել իրենց իմունիտետը, լարված են, տառապում են անքնությամբ, հաճախ բողոքում են վատ տրամադրությունից, տառապում են օստեոխոնդրոզից կամ օստեոպորոզից, հիվանդ են անեմիայով:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: