Մոուրինյու. ՄՅՈւ-ն չի կարող Բավարիայի նման ձեռք բերել մրցակիցների ուժեղագույն ֆուտբոլիստներին
SPORT«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն վստահ է, որ ԱՊԼ-ում հնարավոր չէ մրցակիցներից ձեռք բերել ուժեղագույն ֆուտբոլիստներին այնպես, ինչպես Գերմանիայում անում է Մյունխենի «Բավարիան»:
«Անգլիական ֆուտբոլում նոր ժամանակ է եկել: Մենք Գերմանիան չենք: Այնտեղ «Բավարիան» առաջնությունում հաղթում է դեռևս ամռանը: Նրանք ամեն տարի Դորտմունդի «Բորուսիայից» ձեռք են բերում լավագույն ֆուտբոլիստին: Այդպես եղավ Ռոբերտ Լևանդովսկու, Մարիո Գյոտցեի և Մատս Հումելսի հետ: Այդ պատճառով տիտղոսը նրանք նվաճել են ամռանը:
Կարծում եք, որ կարո՞ղ եմ «Տոտենհեմից» ձեռք բերել երկու ուժեղագույն ֆուտբոլիստներին: Ոչ, չեմ կարող: Չեմ կարող լավագույնների հետևից գնալ «Արսենալ» կամ «Չելսի»: Եթե նրանցից խաղացող եք գնում, ապա նա պարզապես նրանց պետք չէ:
Այլևս չես կարող մրցակիցներին վնասել տրանսֆերներով: Իհարկե, «Ռեալը», «Բավարիա», «Բարսելոնան» և ՊՍԺ-ն վաճառում են նրանց, ում ցանկանում են: Այժմ հաջող տրանսֆերներ իրականացնելը շատ ավելի բարդ է»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է «The Telegraph»-ը: