Համշիկ. Հույս ունեմ գերազանցել Մարադանոյի ռեկորդը
SPORT«Նապոլիի» սլովակ կիսապաշտպան Մարեկ Համշիկն Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Բոլոնիային» հաղթելուց հետո խոստովանել է, որ ցանկանում է գերազանցել լեգենդար Դիեգո Մարադոնայի ռեկորդը:
Արգենտինացին նեապոլցիների կազմում դարձել է 115 գոլի հեղինակ, իսկ Սլովակիայի հավաքականի ավագը խփել է 109 գնդակ:
«Հիանալի ձեռքբերում է ինձ համար: Եթե չխոսենք հեթ-տրիկի մասին, ապա «Նապոլին» հոյակապ խաղ ցուցադրեց: Ցավոք, «Պալերմոյի» հետ միավոր կորցրինք, սակայն ճիշտ ուղու վրա ենք:
Հույս ունեմ գերազանցել Մարադոնայի ռեկորդը: Եթե այս տարի չէ, ապա մյուսում: Երջանիկ եմ, որ մոտեցել եմ դրան»,- Համշիկի խոսքը մեջբերում է «Mediaset Premium»-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



