Մենք չենք շտապեցնի Սիրիայի հարցով ժնևյան գործընթացը Աստանայի պատճառով. Լավրով
INTERNATIONAL NEWSՌուսական կողմը չի ծրագրում շտապեցնել սիրիական կարգավորման հարցով ժնևյան գործընթացը Աստանայում տեղի ունեցած կոնֆերանսից հետո: Profil-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք չենք ծրագրում շտապեցնել ժնևյան գործընթացը Աստանայի պատճառով: Մենք աջակցում ենք միջսիրիական բանակցությունների վերսկսմանը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրայի հովանու ներքո: Նախկինի պես համարում ենք, որ դրանց ձևաչափը պետք է լինի լայն, ներառական, ինչպես նախատեսված է ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևով»,- ասել է նա:
Լավրովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կոնկրետ միջոցներ է ձեռնարկում Ժնևում բանակցային գործընթացին նպաստելու ուղղությամբ, որն ազդակ է ստացել Աստանայում հանդիպման շնորհիվ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



