«Լա Լա Լենդ»-ի ռեժիսորն արժանացել է ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակին
SOCIETYՀանրահայտ «Լա Լա Լենդ» ֆիլմ-մյուզիքլի ռեժիսոր Դեմյեն Շազելը գեղարվեստական կինոարվեստի բնագավառում ունեցած ավանդի համար արժանացել է ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակին, ինչի մասին հաղորդում է eonline.com-ը:
«Ես կինոյով եմ զբաղվում, քանի որ սիրում եմ այն»,- մրցանակը ստանալիս ասել է Շազելը՝ մանրամասնելով, որ կինոյի զարմանահրաշ աշխարհին սիրահարված է 3 տարեկանից:
Ռեժիսորի խոսքով՝ կինոարվեստի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է հաղորդակցվել տարբեր ազգերի ու մշակույթների ներկայացուցիչների հետ:
Հավելենք, որ Շազելի նկարահանած «Լա Լա Լենդ»-ը «Օսկար» կինոմրցանակի անվանակարգերում առաջարդրվելու թվով կրկնել է հանրահայտ «Տիտանիկ» ֆիլմի ռեկորդը:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



