ԱՄՆ վերաքննիչ դատարանը մերժել է Թրամփի բողոքը՝ կապված միգրացիոն հրամագրի կասեցման հետ
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգների վերաքննիչ դատարանը մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի պահանջն առ այն, որպեսզի մուսուլմանական բնակչություն ունեցող 7 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ 90 օրով արգելող հրամանագիրը վերականգնվի:
Ինչպես նշում է The Independent-ը, ԱՄՆ ներքին անվտանգության վարչությունը կասեցրել էր ավելի վաղ՝ հունվարի 25-ին, Թրամփի ստորագրած հրամանագիրը, որն 90 օրով արգելում է Իրանի, Սիրիայի, Լիբիայի, Սուդանի և ևս 3 պետության քաղաքացիների մուտքն ԱՄՆ, ինչպես նաև 120 օրով արգելափակում է ԱՄՆ փախստականների օգնության ծրագիրը:
Հիշեցնենք, որ դաշնային դատավոր Ջեյմս Ռոբարտի վճռից հետո, ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել էր վերաքննիչ դատարան Թրամփի հրամանագիրը վերականգնելու համար:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



