Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Գայանե Ասլամազյանը՝ որդու և նախկին ամուսնու հարաբերությունների մասին

PHOTO

«Արմենիա TV»-ի «Բարի լույս» ծրագրի հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն այսօր նշում է 40 ամյակը։ Հաղորդավարուհու կյանքի կարևորագույն մասն իր որդին է՝  Ալեքսանդրը, ում լավ ապագան երաշխավորելու համար մայրիկն ամեն բան անում է։ Այդ ճանապարհին Գայանեն բավականին խիստ է։ BlogNews-ի հետ անկեղծ զրույցում Գայանեն խոսել է որդու հետ հարաբերությունների, խստության, միայնակ մայր լինելու բարդությունների և ամուսնալուծությունից հետո իր կյանքում ստեղծված իրավիճակի մասին։ 

Գայանե Ասլամազյանը` որդու հետ

- Գայանե, Դուք միայնակ եք մեծացրել Ձեր որդուն, ի՞նչ խնդիրների եք բախվում։

- Ես, իհարկե, շատ բարդությունների եմ բախվել այս ընթացքում, որովհետև փոքր ժամանակ փոքր խնդիրներ են, մեծ ժամանակ՝ մեծ։ Իհարկե, շատ ճիշտ է, երբ ընտանիքն ամբողջական է լինում, ցավոք, մեզ մոտ այդպես չի ստացվել։ Բարեբախտաբար, որդիս շփում ունի իր հոր հետ, ինչը շատ դրական և կարևոր փաստ եմ համարում։ Ամեն դեպքում, քանի որ հայրը երկրում չէ, այդ բացը լրացնում է քավորը, որպեսզի որդիս տղամարդու բացակայություն չզգա։ Նա շատ ուշադիր է, ես կասեի՝ պատվավոր քավոր է, որովհետև մեր ընկերական շրջապատի բոլոր երեխաների համար պատասխանատվությունն ինքն է կրում Աստծո առաջ և տղայիս լավագույն ընկերն է։

- Երեխային միայնակ մեծացնելը ոչ միայն հոգեբանորեն է բարդ, այլև ֆինանսապես։ Այս առումով ի՞նչ ճանապարհ եք անցել։

- Իմ կյանքն արդեն էսպես է դասավորվել։ Ես իմ ընտրությունն արել եմ երիտասարդ տարիներին, հետագայում կրկին իմ ընտրությունն եմ արել։ Ես երբևէ ոչ մեկի չեմ մեղադրում, ապրում եմ էնպես, ինչպես ապրում եմ։ Իհարկե, ճանապարհին ունեցել եմ խնդիրներ, ինչպե՞ս կարող էի չունենալ։ Եկեք չմոռանանք, թե որ երկրում ենք ապրում մենք։ Այն տարիներին, երբ ես էի ամուսնալուծվում, հասարակությունն այդ հարցին այնպես չէր նայում, ինչպես հիմա։ Այդ որոշումն ընդունելն արդեն իսկ բավականին բարդ էր՝ չհաշված, որ այդ տարիներին պետության, երկրի վիճակն էր վատ։ Ես ունեմ եղբայր, ով սկզբնական շրջանում թև ու թիկունք դարձավ ինձ, մինչև կարողացա գտնել ինձ, ինքնադրսևորվել և հաստատվել։ Ես իմ ամուսնալուծությունից հետո մտա հեռուստատեսություն, որդիս 2 տարեկան էր։ Ես հեղինակում էի ծրագիր փոքրիկների մասին, իմ աշխարհը ներդաշնակ էր. ես արվեստաբան էի, ով ներկայացնում էր հայ արվեստը փոքրիկներին, որովհետև իմ աշխարհն այդ ժամանակ լցված էր իմ տղայով։ Մինչ օրս էլ այդպես է։ Հետագայում ինչ-որ փոփոխություններ եղան, ես դարձա այն, ինչ դարձա։

- Աշխատանքը հեռուստատեսությունում հոգեբանական փրկության օղա՞կ դարձավ։

- Ես ճիշտ չեմ համարում, երբ մարդն ամուսնալուծվում է և ուրիշ տեղում փրկության օղակ է փնտրում։ Ավելի լավ կլինի, որ ընդհանրապես ամուսնալուծություն չլինի: Ես իմ բնույթով դժվարությունները հաղթահարող եմ։ Ես անընդհատ դժվարությունների մեջ եմ՝ սկսած բնակարանային խնդիրներից, որ կան մեր պետությունում, բայց հաճախ հանդիպում եմ մարդկանց, ովքեր ունեն նման խնդիրներ, և հասկանում եմ, որ ես ավելի պինդ ու ուժեղ եմ նույնիսկ շատ տղամարդկանցից։ Երբ ես հետ եմ նայում և տեսնում եմ՝ ինչ խնդիրներ եմ հաղթահարել, հասկանում եմ, որ իսկապես բարդ էր։ Ես մարդ եմ, ով ստեղծում է, բայց այդ ընթացքում կարող է նաև կոտրվել, որովհետև դու անընդհատ պայքարում ես, և դա կարևորագույն խնդիրներից մեկն է։ Ես պայքար ունեցել եմ ամեն ինչում՝ թե՛ անձնական, թե՛ մասնագիտական, թե՛ բնակարանային հարցերում, ի վերջո, մարդ եմ։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ  հաղթահարում եմ այդ ամենը, կարողանում եմ ուրախ, հպարտ գնալ առաջ։ Կարևոր է նաև, որ կողքիններդ երբեք չնկատեն, որ դու շատ ծանր վիճակում ես։

- Ամուսնալուծությունը, միայն մոր խնամակալության տակ լինելը սթրես է երեխայի համար։ Ինչպե՞ս եք հաղթահարում դա։

- Ամեն դեպքում ես մենակ չեմ, մենք ունենք շատ անձնանվեր տատիկ, քավոր, ի վերջո, մենք շատ լավ հարաբերություններ ունենք իր հայրիկի հետ։ Ընդհանուր առմամբ՝ մեզ մոտ չի կոտրվել այդ ամենը։ Շատ ուրախ եմ, որ իր հայրիկը կարողացել է գտնել իր կյանքի երկրորդ կեսին, ունի 3 բալիկ, կապ է պաշտպանում մեր որդու հետ։ Ինձ ուրախացնում է, որ իրենք շփվում են։ Որդիս ունի քույրեր և եղբայր, պարբերաբար մեկնում է նրանց մոտ։ Ես երբևէ ինձ թույլ չեմ տվել արգելել շփումը, քանի որ դա սխալ եմ համարում։ Նա շատ լավ հայր է, շատ լավ մարդ և իրավունք ունի շփվելու որդու հետ։

- Դեռահասության փուլն ամենաբարդն է, երեխաներն ավելի ըմբոստ են դառնում։ Բախումներ հաճա՞խ են լինում։

- Մեր հիմնական խնդիրն այն է, որ ես միշտ շեշտը դրել եմ իր կրթության վրա։ 5 տարեկանից որդիս ստացել է կողմնակի կրթություն՝ նկարչություն, լեզուների իմացություն, երաժշտություն, քանդակագործություն։ Բնականաբար, երբ դու երեխայի առօրյան լցնում ես նման հետաքրքրություններով, կարող է բախում լինել։ Սա լինում է ավելի մեծ տարիքում, երբ նա արդեն հասունանում է, ունենում է իր սեփական հետաքրքրությունները։ Սակայն մենք գտանք այլ կոմպրոմիս․ փորձեցի իր կրթական ծրագիրը համապատասխանեցնել իր հետաքրքրություններին։ Օրինակ, երբ իր մոտ առաջնային դարձավ նկարչությունը, մենք փոխեցինք դպրոցը, և նա գնաց նկարչական դպրոց։ Երբ հասկացանք, որ թեև սիրում է նկարչություն, դա չի լինելու իր մասնագիտությունը, սկսեցինք կենտրոնանալ իր մասնագիտության վրա, որպեսզի նա ստանա այն կրթությունը, որն իր սրտին մոտ է՝ չմոռանալով լեզուների ուսումնասիրությունը: Պարզ է, որ այդ քանակի ճնշումը բերում է հակադարձման, յուրաքանչյուր բան անպայման հակասվում է, կապ չունի՝ հիմք կա՞, թե՞ ոչ, գալիս է մի տարիք, երբ ուզում ես հակասել ամեն ինչին։

- Այդ ըմբոստության ժամանակ ի՞նչ քայլերի եք դիմում։

- Ես չգիտեմ՝ ինչպես կլիներ մեր ընտանիքում, եթե այն ամբողջական լիներ։ Քանի որ հիմնականում միայն ես եմ պատասխանատու երեխայի դաստիարակության համար, բնականաբար, խիստ դերն ինձ է հասել։ Մինչև տատիկն ամեն ինչ անում է իր թոռնիկի համար, մայրիկը միշտ գալիս է, հասնում դժվարին պահերին։ Անհրաժեշտության դեպքում խիստ եմ լինում և լուծում տալիս ծագած խնդրին։ Ես շատ խիստ ծնող եմ։ Ընդհանուր առմամբ՝ իմ լուծումներն ու որոշումները շատ խիստ են, բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններն ազնիվ չեն։ Այդ խստությունն ունի իր դրական կողմը։ Եթե պետք է խստություն, այն կա, եթե պետք է արգելք, արգելք կա, եթե պետք է խրախուսել, խրախուսվում է։ Մարդիկ, հատկապես՝ երեխաները, միանգամից զգում են՝ երբ ես նրանց խաբում, երբ ես դու սխալ, իրենք՝ իրավացի։ Եթե նրանք իրավացի են, անգամ շատ խիստ լինելու դեպքում ոչինչ չես կարող անել, որովհետև իրենք գիտեն իրենց իրավունքները։ Մեր պարագայում այդ սահմանը միշտ հստակ է եղել։ Նա միշտ իմացել է, որ իր սխալի դեպքում  կլինեն խիստ լուծումներ, իսկ եթե իրավացի է, իր խոսքը պետք է լինի առաջնային։ Դրա համար այդ խստությունը չի վերածվում դաժանության, դա անհրաժեշտություն է։

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan