Պակո. Ուրախ եմ, որ խփեցի այդ գոլը և վրայից հանեցի բեռը
SPORTԿատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Պակո Ալկասերը մեկնաբանել է Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ հաղթանակը, որում նա խփել էր «կապտանռնագույնների» կազմում իր առաջին գնդակը Պրիմերայում:
«Շատ ուրախ եմ, որ օգնեցի թիմին հաղթել, և պետք է շարունակենք նման ոգով: Թիմակիցներս նույնպես ուրախ են: Գոհ եմ, որ խփեցի այդ գոլը և իմ վրայից հանեցի այդ բեռը:
Սկզբից «Աթլետիկը» ճնշում էր գործադրում, ինչի պատճառով բարդ էր տեղաշարժել գնդակը: Բացի այդ, նրանք պահեր էին ստեղծում: Սակայն երկու գոլից հետո սկսեցինք վերահսկել խաղի ընթացքը»,- Ալկասերի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



