Էգեյան ծովում միգրանտներով նավակ է խորտակվել
SOCIETYԷգեյան ծովի հյուսիսում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող մոտորանավակ է խորտակվել։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը, հավելելով, որ մարդիկ այդ նավակով փորձում էին հասնել հունական Լեսբոս կղզի։
Նավակում եղել է 46 փախստական, այդ թվում 8 կին եւ 7 երեխա։ Նավակը ծով է դուրս եկել Այվանջիկի շրջանից։
Ափից 2 մղոն հեռավորության վրա նավակի շարժիչը շարքից դուրս է եկել, որից հետո փոթորիկը սկսել է ջրով լցնել նավակը։ Առափնյա ծառայության նավակներով հնարավոր է եղել փրկել 45 մարդու։ Նրանք Սիրիայի, Աֆղանստանի, Կոնգոյի, Եթովպիայի, Էրիթրեայի, Բանգլադեշի եւ Կամերունի քաղաքացիներ են։
Մի եթովպացի կին համարվում է անհետ կորած, նրա որոնումները շարունակվում են։
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



