Էստոնիայի նախագահը հեղինակավոր դահուկավազքի մարաթոնում 70-րդ տեղն է զբաղեցրել
INTERNATIONAL NEWSԷստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը Ֆինլանդիայում անցկացվող «Ֆինլանդիա Հիիտո» հեղինակավոր դահուկային մարաթոնում մասնակցել է կանանց շրջանում ազատ ոճի 50 կմ-անոց մրցավազքին:
Ըստ Delfi-ի՝ նախագահը 70-րդ տեղն է զբաղեցրել՝ սահմանված տարածությունն անցնելով 4 ժամ 7 րոպե 30.4 վայրկյանում: Ընդհանուր առմամբ, 50 կմ-անոց մրցավազքին 215 կին է մասնակցել:
Մարաթոնին մասնակցել են նաեւ Էստոնիայի նախագահի ամուսինն ու նախագահի աշխատակազմի ղեկավարը: Կալյուլայդը հայտնի է սպորտի հանդեպ մեծ սիրով: Անցյալ կիրակի էլ նա մասնակցել էր Վիլյանդի լճի վրա անցկացված Մուլգի չմշկավազքին:
«Ֆինլանդիա Հիիտո» ամենամյա մարաթոնին ամեն տարի շուրջ 6 հազար դահուկորդ է մասնակցում ամբողջ աշխարհից:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
4
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
5
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market



