Բելգրադի կենտրոնում 500կգ-անոց ռումբ է պայթեցվել
INTERNATIONAL NEWSԲելգրադի կենտրոնում բազմահարկ համալիրի կառուցման համար տարածք պատրաստելիս հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների շուրջ 500-կիլոգրամանոց ռումբ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «РТС»-ին:
Ռումբը հայտնաբերվել է 9 մետր խորության վրա: Քանի որ այն տեղափոխելն անհնարին է եղել, որոշվել է տեղում այն պայթեցնել:
«Ռումբը ոչնչացնելու գործողությունն անց է կացվել լիովին ըստ պլանի: Շնորհակալ եմ քաղաքացիական պաշտպանության ծառայության բոլոր աշխատակիցներին»,- ասել է նախարարի օգնական և արտակարգ իրավիճակների հարցով ղեկավար Պրեդրագ Մարիչը:
Գործողության ժամանակ փակվել են մոտակա չորս փողոցները: Ռումբի պայթյունը սեյսմիկ ցնումներ է առաջացրել 1.3 մագնիտուդ ուժգնությամբ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



