Բաքվում «առեւանգված» ՊԱՏ-ի աշխատակիցը թաքնվում էր խոշոր պարտքի պատճառով
INTERNATIONAL NEWSԲաքվում գտել են պետավտոտեսչության «առեւանգված» աշխատակցին: Պարզվել է՝ նա պարզապես թաքնվում էր խոշոր պարտքի պատճառով:
Ըստ haqqin.az-ի՝ նախօրեին լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ ՊԱՏ-ի աշխատակից Ալիշ Քերիմովը ծառայողական մեքենան կայանել է ոստիկանության վարչության հարեւանությամբ եւ ոչինչ չհաղորդելով ղեկավարությանը՝ անհետացել է անհայտ ուղղությամբ: Հայտնաբերվելուց հետո Քերիմովը նշել է, որ կապի դուրս չի եկել, քանի որ չգիտեր, որ իրեն փնտրում են:
Ոստիկանության մամուլի ծառայությունում նշել են, որ Քերիմովին, ամենայն հավանականությամբ, աշխատանքից կազատեն անփութության համար: Ըստ տեղեկությունների՝ նա խոշոր պարտք է կուտակել՝ պարտվելով ազատային խաղերում:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



