Հաշմանդամություն ունեցող հարսնացուն հրաշք գործեց իր հարսանիքի ժամանակ, որը ստիպեց փեսացուին արտասվել
PHOTOՀարսանիքը մեծ իրադարձություն է յուրաքանչյուր աղջկա կյանքում։ Բոլորն էլ սպասում են այդ օրվան ու ամեն մեկը յուրովի է այն պատկերացնում։
4tololo.ru-ն գրում է, որ դեպի խորան քայլելը շատ կարևոր է։ Բոլորը պետք է տեսնեն, թե ինչ հպարտ ու երջանիկ է հարսնացուն, սակայն ինչ անել, եթե հարսնացուն չի կարողանում քայլել։
17 տարեկանում Ջեկի Գոնչերը լողի ընթացքում վնասվածք է ստանում, ինչի հետևանքով գլխից ներքև ամբողջ մարմինն անշարժանում է։ Թվում է, թե նրա կյանքը պետք է ավարտվեր, սակայն այս աղջիկը չի հանձնվում։ Նա ամբողջ կյանքում սպորտով է զբաղվել և հենց այդ պատճառով էլ իր մեջ նման կամքի ուժ է դաստիարակել։ Բժիշկներն ասում էին, որ այլևս երբեք չի կարողանա քայլել, սակայն նա արեց անհնարինը։
«Երբ վնասվածքից հետո առաջին անգամ մարզասրահ մտա, հասկացա, որ դժվար է լինելու։ Ես նույնիսկ չէի կարողանում հեծանիվ վարել։ Այդ պահին ես պարզապես արտասվեցի»,- ասում է Ջեկին։
Նրանից շատ ժամանակ խլեց կրկին ոտքի կանգնելու գործընթացը։ Հարսանիքի ժամանակ բոլորը սպասում էին նրան անվասայլակով տեսնել, և հենց այդպես էլ եղավ։ Սակայն, մի պահ Ջեկին պարզապես կանգնեց ու սկսեց քայլել։ Այդ պահին իրական հրաշք տեղի ունեցավ։ Փեսացուն գիտեր այդ անակնկալի մասին, սակայն չկարողացավ զսպել արցունքները։ Սա չափազանց հուզիչ պահ է։
Ահա, թե ինչի է կարողանում հասնել մարդը, եթե իրոք ցանկանում է դա։ Անհնարին ոչինչ չկա։