Հայտնի է դարձել «Եվրատեսիլ-2017-ի» տոմսերի արժեքը
SOCIETYԿիևում անցկացվելիք «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի տոմսերը կարժենան 40-200 եվրո: Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել են Ուկրաինայի Հանրային հեռուստառադիոընկերությունից:
«Միջինում տոմսերի արժեքը կտատանվի 40-200 եվրոյի միջև, VIP-տոմսերը կարժենան 200 եվրոյից քիչ ավելի», - ասել է ուկրաինական հանրային հեռարձակող ընկերության ներկայացուցիչը: Նրա խոսքով` տոմսի գինը հաշվարկելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ դա միջազգային մրցույթ է, և տոմսերը գնելու են ոչ միայն ուկրաինացիները:
Նշվում է, որ տոմսեր են վաճառվելու 9 միջոցառման համար: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել «Եվրատեսիլ-2017-ի» կարգախոսը` Celebrate Diversity։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



