Միգրացիոն հրամանագրի վերաբերյալ դատարանի վճիռն սպառնում Է ԱՄՆ-ի անվտանգությանը. Թրամփ
INTERNATIONAL NEWSՍիեթլի ֆեդերալ դատարանի վճիռն սպառնալիքի տակ Է դրել ԱՄՆ-ի անվտանգությունը, քանի որ խոչընդոտում Է երկիր ժամանող անձանց հանգամանալից ստուգումների իրականացմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 5-ին այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր Էջում:
«Պարզապես չեմ կարողանում հավատալ, որ դատավորը կարող Է մեր երկիրը նման սպառնալիքի տակ դնել»,- գրել Է Սպիտակ տան ներկայիս ղեկավարը:
Նրա խոսքով՝ ինքն «ազգային անվտանգության նախարարությանը հրահանգել Է երկիր ժամանող անձանց ստուգումներն իրականացնել շատ հանգամանորեն»:
Փետրվարի 3-ին դատավոր Ջեյմս Ռոբարտը ժամանակավոր արգելք Է սահմանել Թրամփի հրամանագրի կատարման վրա, որը նպատակամղված Է ներգաղթի ռեժիմի խստացմանը: Դատարանի կարգադրությունը կոնկրետ վերաբերում Է 90 օրով առավելապես մահմեդական բնակչությամբ յոթ պետությունների քաղաքացիների երկիր մուտքի դադարեցմանը: Դատավճիռը գործում Է ամբողջ երկրի մասշտաբով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



