Ռումինիայի կես միլիոն բնակիչներ են փողոց դուրս եկել կառավարության հրաժարականի պահանջով
SOCIETYՌումինիայի քաղաքներում շուրջ 500 հազար բնակիչներ են փողոց դուրս եկել կառավարության հրաժարականի պահանջով, այդ թվում՝ 300 հազար մարդ՝ մայրաքաղաք Բուխարեստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Բուխարեստում՝ նախարարների կաբինետի շենքի մերձակա հրապարակում, ցուցարարներն անցկացրել են յուրատեսակ ֆլեշմոբ եւ միաժամանակ վառել բջջային հեռախոսների Էկրաններն ու լապտերիկները: Ակցիային աջակցել են երկրի նաեւ այլ քաղաքներում:
Ժամը մեկ բողոքի ակցիայի մասնակցիները կատարում են Ռումինիայի օրհներգը: Ցուցարարները են պլակատներ են պարզել կառավարության եւ Լիվիու Դրագնյայի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության դեմ ուղղված կարգախոսներով:
Մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը, սակայն վարչապետ Սորին Գրինդյանուն հայտարարել Է, որ չի թողնի պաշտոնը:
Սա խոշորագույն հանրահավաքն Է 1989 թվականի դեկտեմբերից ի վեր, երբ տապալվեց Նիկոլաե Չաուշեսկուի գլխավորած կոմունիստական կուսակցության իշխանությունը:
Ավելի վաղ նախարարների կաբինետը հրաժարվել Է այն ուղղումներից, որոնք կարող Էին բերել բանտերից իշխող կուսակցության՝ կոռուպցիոն գործերով դատապարտված կողմնակիցների ազատման: Սակայն բողոքի ակցիաները չեն դադարում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



