Արարատի նորանշանակ մարզպետն ավտովթարի է ենթարկվել
SOCIETYԵրևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում այսօր Ժամը 08։50-ի սահմաններում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 050 ԼԼ 55 համարանիշի, Suzuki մակնիշի 99 ՍՏ 303 համարանիշի, «ՎԱԶ» 2106 մակնիշի 09 ԼԼ 837 համարանիշի և մեկ այլ «ՎԱԶ» 2106 մակնիշի 34 QP 932 համարանիշի ավտոմեքենաները։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ Toyota-ն պատկանում է Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին և վթարի պահին նա եղել է ավտոմեքենայում և մեկնում էր աշխատանքի։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



