Նախարարը պետական գնումների համակարգը ներքին արտադրողին խթանելու ամենաարդյունավետ գործիքակազմը չի համարում
SOCIETYՄիջազգային փորձը ցույց է տալիս, որ պետական գնումների համակարգն այն ամենաարդյունավետ գործիքակազմը չէ, որով հարկավոր է խթանել ներքին արտադրողին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով՝ ներքին արտադրողին խթանելու ճիշտ գործիքակազմը պետք է որոշվի առաջարկի քաղաքականությամբ:
«Շատ ավելի լավ է, որ ներքին արտադրողին օժանդակենք ապահովագրությամբ, վարկերի սուբսիդավորմամբ կամ վենչուրային ֆոնդերի ստեղծմամբ: Պետական գնումների գործիքակազմը բավարար չէ ներքին արտադրողներին խթանելու վերաբերյալ դատողություններ անելու համար»,- ասաց նախարարը:
2016 թվականին պետական գնումների ապրանքների և ծառայությունների ծավալը կազմել է 91 մլրդ դրամ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



