Իտալացի գիտնականները հուսով են, որ գտել են Մոնա Լիզայի աճյունը
INTERNATIONAL NEWSԻտալացի հնագետները հայտնաբերել են ոսկորի բեկոր, որը, հնարավոր Է, պատկանել Է այն կնոջը, որը որպես բնորդ Է ծառայել Լեոնարդո դա Վինչիի վրձնի Մոնա Լիզայի դիմանկարի համար, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հետազոտողները շատ տարիներ են անցկացրել՝ Ֆլորենցիայում մաս-մաս անելով եւ ուսումնասիրելով մարդու 500-ամյա վաղեմության աճյունը:
Նրանց խոսքով՝ իրենց հաջողվել Է հայտնաբերել Լիզա Գերարդինիի՝ Ֆլորենցիայից վաճառականի կնոջ ոտքի ոսկորի բեկորը, կին, որը դա Վինչիի առջեւ կեցվածք Է ընդունել 1503 թվականին:
Ընսմին հնագետները խոստովանում են, որ ԴՆԹ-ի անալիզ ստանալ իրենց չի հաջողվել, եւ գանգը նույնպես չի պահպանվել, ուստի իրենց տեսության ստույգ հաստատում ստանալը շատ բարդ Է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



