Քեյթը, Ուիլյամը եւ Հարրին մասնակցել են մարաթոնյան վազորդների մարզմանը
SOCIETYԱրքայազն Ուիլյամը, արքայազն Հարրին եւ Քեմբրիջի դքսուհին կարողացել են փոխանցավազքում միմյանց հետ մրցել Heads Together սոցիալական արշավի շրջանակներում, որը պայքարում Է հոգեկան հիվանդությունների ստիգմատիզացման դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նրանք միացել են մոտավորապես այն 150 վազորդներին, որոնք Եղիսաբեթ թագուհու Օլիմպիական զբոսայգում պատրաստվում Էին Heads Together-ի աջակցման լոնդոնյան մարաթոնին:
Վազքահերթում հաղթել Է արքայազն Հարրին:
Թագավորական ընտանիքի երեք անդամներն ակտիվորեն մասնակցում են սոցիալական արշավին, որը մարդկանց հորդորում Է չամաչել իրենց հոգեկան եւ հոգեբանական խնդիրներից:





1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



