Արարատի մարզպետարանից հերքում են մարզպետի` վթարի ենթարկվելու մասին լուրը
SOCIETYԱրարատի մարզպետարանը հերքում է մարզպետ Արամայիս Գրիգորյանի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու մասին լուրը: «Արամայիս Գրիգորյանին ոչինչ չի պատահել, նա աշխատանքի վայրում է: Մարզպետարանը բնականոն աշխատում է»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեցին մարզպետի ընդունարանից:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից էլ «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ Երեւան-Երասխավան ավտոճանապարհին գտնվող Ազատավան գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի է ունեցել: Բախվել են մի քանի ավտոմեքենաներ, միայն նյութական վնաս է գրանցվել: Ոստիկանությունը չի հաստատում, որ ավտոմեքենաներից մեկում եղել է Արամայիս Գրիգորյանը:
Մարզպետի վթարի ենթարկվելու մասին լուրը տարածել է armtimes.com կայքը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



