Ասանժը Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի իշխանություններին հորդորել է վերականգնել իր ազատությունը
INTERNATIONAL NEWSՋուլիան Ասանժը վերստին Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի իշխանություններին հորդորել Է վերականգնել իր ազատությունը: Նա Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն Է ապրում ավելի քան չորս տարի, քանի որ երկյուղում Է ԱՄՆ արտահանձնումից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ասանժը կոչով դիմել Է այն բանից մեկ տարի անց, երբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը որոշում Է կայացրել, որ ակտիվիստն անօրինականորեն Է հետապնդվում Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի իշխանությունների կողմից եւ պետք Է հնարավորություն ստանա անարգել հեռանալու դեսպանատնից:
Մեծ Բրիտանիայի իշխանություններն այն ժամանակ հայտարարել Էին, թե իրավաբանորեն պարտավոր չեն կատարել ՄԱԿ-ի հանձնաժողովի որոշումը եւ տակավին տրամադրված են Ասանժին արտահանձնելու Շվեդիա:
Մեկ տարում երկու երկրների կառավարություններն այդպես Էլ չկատարեցին ՄԱԿ-ի որոշումը, ասված Է Ասանժի հայտարարության մեջ:
Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն Է գտնվում 2012 թվականից: Նա այնտեղ քաղաքական ապաստան Է խնդրել՝ փորձելով խուսափել իրեն սպառնացող Շվեդիա ատահանձնումից: Նա վախենում Է, որ Շվեդիան իրեն կհանձնի ԱՄՆ-ին, որը դժգոհ Է WikiLeaks-ի մերկացումներից:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



