Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


14 բաներ, որոնք յուրաքանչյուր հայր պետք է անի իր դստեր համար

PHOTO

Յուրաքանչյուր աղջկա մեծագույն սերը իր հոր հանդեպ է:

Blognews.am-ը ներկայացնում է 14 բաներ, որոնք յուրաքանչյուր տղամարդ պետք է անի իր դստեր համար, որպեսզի վերջինս մեծանալով դառնա ուժեղ, պատասխանատու և հասուն:

 

Ուշադրություն դարձրեք նրան, անգամ եթե նա դեռ շատ փոքր է

Աշխատանքից հետո ժամանակ գտեք Ձեր դստեր հետ խաղալիքներով խաղալու, խոսելու, նրան գիշերազգեստ հագցնելու, քնից առաջ հեքիաթ կարդալու համար: Կգա օրը, երբ Դուք այդ ամենն այլևս չեք կարողանա անել:

 

Սեղմեք նրա ձեռքը

Երևի հիմա մտածում եք՝ ի՞նչ դժվար բան կա դրա մեջ, ուղղակի հարկավոր է փոքրիկի ձեռքը բռնել: Սակայն սխալվում եք, այդ գործողությունն այնքան էլ պարզ չի լինի, եթե ոչ թե ուղղակի սեղմեք ձեռքը, այլ անեք այնպես, որ Ձեր իսկ ձեռքը բռնելով՝ նա վստահություն ձեռք բերի այն բանում, որ պաշտպանված է, և միշտ նրա կողքին եք:

 

Հաճախ ասեք, թե ինչքան գեղեցիկ է նա

Նրան ասեք, որ գեղեցիկ է, երբ արթնանում է, երբ գնում է ընկերների հետ խաղալու, երբ դասի է պատրաստվում գնալ, այլ ոչ թե միայն այն ժամանակ, երբ երեկույթի համար նոր գեղեցիկ զգեստ է հագնում: Ասեք, որ նա գեղեցիկ է և միշտ Ձեր աչքի լույսը կլինի:

 

Վայելեք յուրաքանչյուր պահը

Հնարավոր է, որ այս պահին նա նստած է և խաղում է իր տիկնիկներով, հագել է գեղեցիկ կարմիր շորիկ և մազերը հյուսել է: Սակայն չեք էլ հասցնի նկատել, թե այդ գեղեցիկ փոքրիկը ինչպես հասուն և ինքնուրույն աղջկա կվերածվի: Այդ իսկ պատճառով օգտագործեք և վայելեք յուրաքանչյուր պահը: Խաղացեք նրա հետ, օգնեք նրան, զբոսնեք նրա հետ, ընթերցեք նրա համար:

 

Նրա հիշողության մեջ վառ պահեր թողեք

Պլանշետը կամ հեռախոսը Ձեզ իրար մոտեցնել ոչ մի դեպքում չեն կարող: Նրան այգի տարեք, սահնակ քշեք, կինո գնացեք կամ ճաշեք միասին: Վստահ եղեք, որ այդ պահերը երկուսիդ հիշողությունների մեջ էլ շատ երկար կմնան:

 

Լսեք նրան

Ցույց տվեք երեխային, որ նրա կարծիքը կարևոր է: Փորձեք ուշադրություն դարձնել նրան անգամ այն դեպքում, երբ հոգնել եք: Հանգստանալ կարող եք ավելի ուշ, երբ նա արդեն չի լինի Ձեր փոքրիկ աղջնակը: Այդպես Դուք նրան կօգնեք հասկանալ, որ նրա ձայնը միշտ լսելի է, իսկ կարծիքը՝ կարևոր:

 

Ցույց տվեք, թե ինչ է սերը

Ձեր հարաբերությունները Ձեր կնոջ հետ մեծ հաշվարկով ազդելու են այն հարաբերությունների վրա, որը Ձեր դուստրը պիտի ունենա ապագա կողակցի հետ: Ամենայն հավանականությամբ ցանկանում եք, որ գտնի այնպիսի մեկին, ով իսկապես նրան սիրում է: Ցույց տվեք, որ նա արժանի է լինել նույնքան երջանիկ, որքան որ Դուք նրա մայրիկին եք դարձնում:

 

Երբեմն թույլ տվեք  Ձեզ մոտ քնել

Պետք չէ դա սովորություն դարձնել, ուղղակի երբեմն թույլ տվեք նրան Ձեզ մոտ քնել, որպեսզի ապահովություն և սեր զգա:

 

Բացեք նրա դիմաց սպորտի աշխարհը

Սպորտում, ինչպես և կյանքում, սկզբում թվում է, որ ամենը դժվար է և ոչինչ չի ստացվի: Սակայն բոլոր դժվարությունները հաղթահարելու դեպքում հաջողությունը երաշխավորվում է: Թող ընտրի սպորտի յուրաքանչյուր տեսակ, որը նրան դուր է գալիս, իսկ Դուք հարգեք նրա որոշումը: Այդ դեպքում նա շնորհակալ կլինի Ձեզ ողջ կյանքում, քանի որ սպորտն առողջության գրավականն է:

 

Պարեք

Երաժշտությամբ, թե առանց դրա, միևնույնն է, պարեք նրա հետ: Ոչ մի արդարացում հարկավոր չէ, ուղղակի վայելեք այդ պահերը: Նա միշտ շնորհակալ կլինի Ձեզ դրա համար:

 

Հիշեցրեք նրան, որ կարևոր է ոչ միայն գեղեցկությունը, այլ նաև խելքը

Ոգևորեք նրան իր հետաքրքրասիրության հարցում, սովորելու ցանկության, ընթերցասիրության հարցերում:

 

Մի որոշեք նրա փոխարեն

Ցանկանում է բալետի դասերի՞ գնալ: Հրաշալի է: Ցանկանում է կարատեո՞վ զբաղվել: Լավ միտք է: Մի՛ սահմանափակեք նրան, թող զբաղվի նրանով, ինչը նրան դուր է գալիս:

 

Սովորեցրեք նրան պատասխանատու լինել  իր արարքների համար

Դուք երբեք չեք դադարի սիրել նրան, անգամ եթե սխալներ գործի: Այդ իսկ պատճառով սովորեցրեք նրան պատասխանատու լինել սեփական արարքների համար: Եթե նա սխալ է թույլ տվել, օգնեք գտնել լուծումը, բայց նրա փոխարեն ամեն ինչ մի արեք: Կյանքում, բացի ուրախությունից, տիրում են նաև տխրությունն ու հիասթափությունը. սովորեցրեք նրան պատրաստ լինել դրանց:

 

Վստահեք

Հարաբերությունների մեջ ազատությունը պետք է գերակշռի: Խորհուրդներ տվեք նրան, սակայն հարգեք նրա սեփական վերջնական որոշումը: Վստահեք նրան, չէ՞ որ հենց Դուք եք զբաղվել նրա դաստիարակությամբ:

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards