Աստանայում բանակցող պատվիրակությունները գործակցելու պատրաստակամություն են հայտնել
INTERNATIONAL NEWSՌուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի փորձագետները Աստանայում կայացած հանդիպմանը գործակցելու պատրաստակամություն են հայտնել Սիրիայում զինադադարի ռեժիմի անվերապահ կատարման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 6-ին հայտարարել Է ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Ստանիսլավ Հաջիմահոմեդովը:
Աստանայում փետրվարի 6-ին կայացել Է Սիրիայում հրադադարի վերահսկողության հարցով Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համատեղ օպերատիվ խմբի առաջին նիստը:
«Պատվիրակությունները հավաստեցին գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը ի շահ Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի անվերապահ կատարման»,-ասել Է Հաջիմահոմեդովը լրագրողների համար անցկացված բրիֆինգում:
Սիրիայում հրադադարի ռեժիմի վերահսկման եռակողմ մեխանիզմի ստեղծման շուրջ երաշխավոր երկրների (Իրան, Ռուսաստան, Թուրքիա) պայմանավորվածություն Է ձեռք բերվել հունվարի 23-24-ին սիրիական հակամարտության կարգավորման շուրջ Աստանայում կայացած բանակցություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



