Մուսուլմաններին սկսել են ԱՄՆ թողնել Թրամփի հրամանագրի գործողության դադարեցումից հետո
INTERNATIONAL NEWSՄուսուլմանական երկրների քաղաքացիներն սկսել են անարգել ԱՄՆ ժամանել այն բանից հետո, երբ դատավորի վճռով դադարեցվել Է միգրացիոն ոլորտում սահմանափակումների վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի գործողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կահիրեի օդանավակայանում, իշխանությունների տվյալներով՝ ընդհանուր առմամբ 33 միգրանտներ Եմենից, Սիրիայից եւ Իրաքից, որոնք մեկնում են ԱՄՆ, անարգել թողնվել են հանրանավեր, փետրվարի 6-ին հայտնել Է AP լրատվական գործակալությունը:
Բեյրութում գործող ավիաընկերություններն սկսել են ինքնաթիռներ թողնել սիրիական ընտանիքներին, որոնց նախագահական հրամանագրով ավելի վաղ արգելված Էր մուտքն ԱՄՆ:
Միգրանտների գործերի բնագավառում մասնագիտացած փաստաբանները գործակալությանը հայտնել են, որ Նյու Յորքի, Վաշինգտոնի, Բոստոնի եւ այլ քաղաքների օդանավակայաններ են սկսել ժամանել այն մի շարք երկրների, այդ թվում՝ Իրանի, քաղաքացիներ, որոնց ավելի վաղ մերժվել Էր մուտքն ԱՄՆ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



