Սննդակարգ 40 տարեկանից բարձրերի համար
PHOTOԲժիշկները պնդում են, որ 40 տարեկանից հետո մարդու օրգանիզմում սննդի մարսողություն մեխանիզմը փոխվում է, բարձրանում է սիրտ-անոթային ու շաքարային դիաբետով հիվանդանալու հավանականությունը: Գիտնականները առաջարկում են վերանայել տարիքային խմբի սննդակարգը, հայտնում է The Independent-ը:
Գիտնականները պնդում են, որ 40 տարեկանից հետո պետք է շատ վարսակ օգտագործել: Դրանում պարունակվում է բետա-գլյուկա, լուծվող մանրաթելեր, որոնք նվազեցնում են խոլեստերինի մակարդակը:
Բալը հնարավորություն է տալիս կանխարգելել արտրիտի զարգացումը:
Նուշը բարելավում է արյան մեջ շաքարի մակարդակը ու նվազեցնում խոլեստերինի պարունակությունը:
Ձկան յուղում պարունակվող Омега 3-ը փրկում է սրտխփոցից և կարգավորում արյան ճնշումը:
Կաթը օգտակար է տարիքի հետ առաջացող մկաններ կրճատման դեմ պայքարում: Այն հատկապես օգտակար է 50-ից բարձր տարիք ունեցողներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: