Ռումինիայի նախագահը դիմելու Է խորհրդարանին
INTERNATIONAL NEWS Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը փետրվարի 7-ին կդիմի երկրի խորհրդարանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Ինչպես նշում Է Digi24 հեռուստաալիքը, այն թեման, որով Ռումինիայի նախագահը դիմելու Է պատգամավորներին, վերաբերում Է քրեական օրենսդրության փոփոխություններին եւ այն իրադարձություններին, որոնք դրանք հրահրել են:
«Ցանկանում եմ խորհրդարանին դիմել այն ուղղումների առնչությամբ, որոնք կառավարությունն առաջարկվել Է կատարել քրեական օրենսդրության մեջ, ինչպես նաեւ այն իրադարձությունների կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել հաջորդիվ»,-ասված Է նամակում, որը խորհրդարանի ղեկավարությանն Է փոխանցվել նախագահի կողմից:
Երկրի խորհրդարանում փետրվարի 7-ին քվեարկություն Է նշանակված 2017 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, նախօրյակին Ռումինիայի քաղաքներում շուրջ 500 հազար բնակիչներ են փողոց դուրս եկել կառավարության հրաժարականի պահանջով, այդ թվում՝ 300 հազար մարդ՝ մայրաքաղաք Բուխարեստում: Մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը, սակայն վարչապետ Սորին Գրինդյանուն հայտարարել Է, որ չի թողնի պաշտոնը:
Սա խոշորագույն հանրահավաքն Է 1989 թվականի դեկտեմբերից ի վեր, երբ տապալվեց Նիկոլաե Չաուշեսկուի գլխավորած կոմունիստական կուսակցության իշխանությունը:
Ավելի վաղ նախարարների կաբինետը հրաժարվել Է այն ուղղումներից, որոնք կարող Էին բերել բանտերից իշխող կուսակցության՝ կոռուպցիոն գործերով դատապարտված կողմնակիցների ազատման: Սակայն բողոքի ակցիաները չեն դադարում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



