Գլխաշորը մտավ Թուրքիայի բանակ
SOCIETYԹուրքիայում առաջին անգամ գլխաշոր կրող կին ուսանողը կսովորի երկրի Ռազմաօդային բարձրագույն դպրոցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
23-ամյա Մերվե Գյուրբուզն անցել է անհրաժեշտ ստուգումները և բուժզննումը: Ուշագրավ է, որ երկրի գործող սահմանադրությամբ աշխարհիկ համարվող Թուրքիայում սա առաջին դեպքն է, երբ զինված ուժերում ծառայող կինը կրելու է գլխաշոր:
Թուրքական որոշ լրատվամիջոցները լուրը հաղորդել են «Գլխաշորը մտավ բանակ» վերտառությամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



