Ինչո՞ւ են գիտնականները կանանց խորհուրդ տալիս բուսական սնունդ ավելի շատ օգտագործել
PHOTOՎերջին տարիների ըթացքում գիտնականները բազմաթիվ ուսումնասիրություններ են իրականացրել կանանց կրծքի քաղցկեղով հիվանդանալու վերաբերյալ: Ուսումնասիրությունը պարզաբանում է, թե ինչպես են սնունդը կամ ըմպելիքը նպաստում հիվանդության զարգացմանը:
Քաշի ավելացումը: 18 տարեկանից հետո 10 կգ-ից ավելի գիրանալը հետագայում կարող է 40%-ով մեծացնել կրծքի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը:
Ալկոհոլի չարաշահումը: Օրական երկուսից հինգ բաժակ գինին, գարեջուրը կամ կոկտեյլները մեծ ազդեցություն ունեն այս հիվանդության զարգացման վրա:
Մրգերի ու բանջարեղենի պակասը:
Սննդամթերքի մեջ առկա վիտամինները, հանքային նյութերն ու հակաօքսիդանտները համարվում են քաղցկեղի բջիջների առաջացումը կանխող բնական միջոցներ: Կանաչեղենով սնվող կանայք ավելի քիչ կենդանական ճարպ են կուտակում, ինչը կրծքի քաղցկեղի առաջացման գլխավոր աղբյուրն է: Գիտնականները կանանց խորհուրդ են տալիս բուսական սնունդ ավելի շատ օգտագործել, հատկապես` մրգային ու բանջարեղենային աղցաններ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: